ՍՐԱՀ
ԱՄԱՌԱՅԻՆ
ԲԱՐՁՐԱԿԱՐԳ ՍՊԱՍԱՐԿՈՒՄ
Villa Square ամառային սրահը նախատեսված է 150-ից 340 անձի համար։ Սրահի ընդհանուր ինտերիերը ձեզ կհիշեցնի ֆրանսիական փոքրիկ քաղաքի մի անկյուն, որտեղ դուք նստած եք սրճարանում։ Մեր այս սրահն ունի նաև խորհրդանիշ. մի պահ պատկերացրեք, որ Ֆրանսիայից մեկնում եք Իտալիա, հայտնվում Վերոնա քաղաքում, հենց Ջուլիետի լեգենդար պատշգամբի տակ։ Մենք փորձել ենք ստեղծել միլիոնավոր մարդկանց սրտերում հավերժացած շեքսպիյան սիրո մի դրվագը նաև մեր սրահում։